Մակրոնը գաղութացումն անվանել է Ֆրանսիայի մեծ սխալը

06:37 • 22.12.19

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համարում է, որ գաղութացումը Ֆրանսիայի մեծ սխալն է: Այս մասին նա խոսել է Կոտ դ'Իվուար կատարած այցի ընթացքում երկրի նախագահ Ալասսան Ուատտարոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Iz.ru-ն գրում է, որ նա նկատել է, թե շատերն այժմ համարում են, իբր Ֆրանսիան խաղաղության մասին է խորհում հեգեմոնիկ դիրքերից և նվիրված է գաղութացման դրոշակին:

Ֆրանսիացի նախագահի կարծիքով՝ «ընդհանուր պատմության նոր էջ բացելու» ժամանակը եկել է: