Իգի Փոփն ու Public Enemy-ն 2020-ին կարժանանան «Գրեմմիի» մրցանակի

03:37 • 22.12.19

Իգի Փոփը, որը համարվում է փանկ ռոքի «կնքահայրը», և Public Enemy հիփ-հոփ խումբը 2020-ին «Գրեմմիի» մրցանակ կստանան ձայնագրության պատմության մեջ ունեցած մեծ ներդրումի համար:

Ինչպես հաղորդում է NME պորտալը, մրցանակ կստանան նաև քանթրի և ֆոլք կատարող Ջոն Փրայնը, սոուլ երգչուհի Ռոբերտա Ֆլեքը, կոմպոզիտոր և երգչուհի Ռոզետա Թարփը, ռիթմ էնդ բլյուզ երաժիշտ Այզեք Հեյզը և Chicago ռոք խումբը:

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 2020-ի ապրիլի 8-ին: Սեպտեմբերին Իգի Փոփը թողարկել էր  «Free» 18-րդ սոլո ալբոմը, որում ներառված էր տասը երգ: