2019–ը հաջողված էր բոլոր առումներով. մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

15:27 • 22.12.19

2019 թվականը հաջողված էր բոլոր առումներով: Այս մասին ՀՀ կառավարության հրապարակած՝  տարին ամփոփող տեսանյութում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մասնավորապես` մենք կյանքի կոչեցինք սննդի կազմակերպման՝ շատ կարևոր ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի, սննդարար և բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնն  ունենալու իրավունքը եւ մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»,-ասել է նա:

Ըստ Դավիթ Տոնոյանի` անցնող տարին նշանավորվել է նաև նոր սպառազինությունների  ձեռքբերմամբ: «ՀՀ զինված ուժերը, հայոց բանակը համալրվեց նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության տեսակներով»,- ասել է նախարարը՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր: