Ուկրաինայում բազմազավակ մայրը սպանել է իր նորածին դստերը

23:43 • 22.12.19

Ուկրաինայի Կիևի մարզի Ֆաստով քաղաքում բազմազավակ մայրը սպանել է սեփական նորածին երեխային:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին, 1988 թվականին ծնված կինն ինքնուրույն ծննդաբերել է հանրակացարանում, որտեղ բնակվում է:

Այնուհետև նորածին դստերը փաթաթել է կտորի մեջ և տարել անտառ, որտեղ էլ թողել է փոքրիկին: Երեխայի մարմինն այնտեղ էլ հայտնաբերվել է:

Նշվում է, որ նախաքննություն է ընթանում՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության կասկածանքով: