Եվրոպայում փոթորիկների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի
Եվրոպայի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Իսպանիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում, մոլեգնող փոթորիների հետևանքով ութ զոհ է գրանցվել, գրում է The Guardian-ը:
Օդերևութաբանները կանխատեսել են, որ առաջիկա օրերին փոթորիկն ու տեղատարափ անձրևներն ավելի են ուժգնանալու, կառաջանա ջրհեղեղների վտանգ:
Աղբյուրը մանրամասնում է, որ զոհերից վեցը գրանցվել է Իսպանիայում:
Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով նշյալ երկրների տարբեր հատվածներում մասամբ կաթվածահար է եղել օդային և երկաթուղային հաղորդակցությունը, տասնյակ հազարավոր տներ առանց էլեկտրաէներգիա են մնացել:














