Խաբարովսկի շրջանում տղամարդը սպանել է իր որդուն
ՌԴ Խաբարովսկի շրջանում հարբած տղամարդը կրակել է իր մանկահասակ որդու վրա, ինչի հետևանքով երեխան մահացել է: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:
Հետաքննության տվյալներով դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին Գարովկա-2 գյուղում: Գտնվելով բնակարանում, 31-ամյա տղամարդը հրացանից կրակել է երեխայի ուղղությամբ, որը ստացած վերքից մահացել է:
Տղամարդը ձերբակալվել է: Նրան հավանաբար նախնական կալանք կտան:
Քննիչները պարզել են, որ տղամարդը զենք կրելու իրավունք չի ունեցել:
Սպանության գործիքը և այն իրերը, որոնք կապ ունեն հետաքննության հետ, առգրավվել են:
Տղամարդու նկատմամբ «սպանության» հոդվածով քրեական գործ է հարուցվել:










