Հոնդուրասում բանտում տեղի ունեցած անկարգությունների hետևանքով 19 մարդ է զոհվել

09:40 • 23.12.19

Կիրակի երեկոյան Հոնդուրասի բանտերից մեկում տեղի է ունեցել երեք օրվա ընթացքում երկրորդ զանգվածային սպանությունը. կալանավորների միջև բախումների հետևանքով 19 մարդ է զոհվել, գրում է ria.ru-ն:

«Այս կիրակի 19 մահ է գրանցվել Պորվենիրի ուղղիչ կենտրոնում»,- հայնել է Heraldo-ն՝ վկայակոչելով անվտանգության մարմիններում իր աղբյուրին:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բանտարկյալներից երկուսը լուրջ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել, քրեակատարողական հիմնարկի կողմից արտակարգ միջոցառումների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Դեկտեմբերի 21-ին Հոնդուրասի Ատլանտյան ափին գտնվող Թելա քաղաքի բանտում փոխհրաձգության հետևանքով 18 մարդ էր զոհվել: Նախնական վարկածի համաձայն՝ տեղի ունեցածի պատճառը ավազակախմբերի անդամների միջև իշխանության համար պայքարն է եղել:

Մեկ շաբաթ առաջ երկրի ղեկավարությունն արտակարգ դրություն էր հայտարարել Հոնդուրասի բանտային համակարգում և դադարեցրել էր ազգային քրեակատարողական ինստիտուտի լիազորությունները: Պատիժների կատարման համակարգի և անչափահաս իրավախախտներին կալանքի տակ պահելու կենտրոնների կառավարման պատասխանատվությունը փոխանցվել է Հոնդուրասի զինված ուժերին և ազգային ոստիկանությանը: