Լոռու մարզում բռնկված հրդեհը մարվել է. այրման ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 200 հա

12:04 • 23.12.19

Դեկտեմբերի 23-ին, ժամը 08։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻն-ից:

Ժամը 11:30-ին հրդեհը մարվել է: Այրման ընդհանուր մակերեսը կազմել է 200 հա (180 հա խոտածածկույթ և անտառածածկ տարածքում՝ մոտ 20 հա բուսածածկույթ):

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 11:24-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Նորամուտ գյուղին հարակից դաշտում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին:

Ժամը 19։28-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Նախնական տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմել է մոտ 70 հա։