Նիկողոսյան-Մելիքբեկյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են․ ՀՖՖ նախագահի թեկնածու

14:33 • 23.12.19

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթանում է նախագահի ընտրությունը։ Մինչ այդ ՀՖՖ նախագահի թեկնածու, «Լոռի» ֆոտբոլային ակումբի ղեկավար Թովմաս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել է ռեպրեսիաների մասին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«ՀՖՖ նախագահի արտահերթ ընտրություններին մնացել են հաշված ժամեր, բայց Նիկողոսյան-Մելիքբելյան տանդեմի ռեպրեսիաները շարունակվում են: Անգամ այսօր ճնշումները ՀՖՖ անդամ կազմակերպությունների վրա կան, իրենց թիմակիցները զանգահարում են կազմակերպությունների ղեկավարներին, տեղեկացնում, որ իրենք նոր պատվիրակ կնշանակեն, իսկ նախորդի համար կտրամադրեն բժշկի թուղթ: Կան համապատասխան ձայնագրություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կհրապարակվեն:

Սթափության կոչ եմ անում՝ ֆուտբոլային ընտանիքն ինքնուրույն պետք է որոշի իր ղեկավարին։ Հակառակ դեպքում հետեւանքներն անդառնալի կլինեն»։