Խոշոր ավտովթար՝ Տավուշում. Nissan-ը հարվածել է УАЗ-ին, ինչից հետո Nissan–ի վարորդը դիմել է փախուստի. կան վիրավորներ. Shamshyan.com

23:14 • 23.12.19

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի 36 GP 192 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կողբ համայնքի վարչական տարածքում հարվածել է УАЗ մակնիշի 35 ZL 762 համարանիշի ավտոմեքենային և դիմել փախուստի, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Հարվածի հետևանքով УАЗ-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։

Ոստիկանները Nissan ավտոմեքենան հայտնաբերել են Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում՝ թաքցրած։ Ոստիկանությունը պարզում է УАЗ-ի վարորդի, վիրավորների, ինչպես նաև փախուստի դիմած Nissan-ի վարորդի ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։