Հայտնի են ՀՖՖ գործադիր կոմիտեի նոր անդամների անունները

18:35 • 23.12.19

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ընթանում է ՀՖՖ անդամների արտահերթ ժողովը: Պատվիրակները քիչ առաջ ընտրեցին ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրված թեկնածուներից ընտրվեցին հետևյալ 16-ը.

1 - Կիմ Առաքելյան («Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ)

2 - Տիգրան Հակոբյան («Էրեբունի – Դիլիջան մարզական ակումբ» ՀԿ նախագահ)

3 - Հայկ Ղազազյան («Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն)

4 - Հրաչիկ Աղաբեկյան («Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն)

5 - Կարեն Շաբոյան («Հայկական առաջին ճակատ» (FAF) ֆան շարժման համահիմնադիր)

6 - Արմեն Շահգելդյան («Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ)

7 - Արթուր Սահակյան  («Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն, հանդես է եկել Մ16, Մ17, Մ19 տարեկանների հավաքականներում)

8 - Բագրատ Նավոյան («Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ)

9 - Գագիկ Աղբալյան  (լրագրող, ԲԿՄԱ ֆուտբոլային թիմի ստեղծման աշխատանքների համակարգող՝ թիմի պետի լիազորություններով)

10 - Արմեն Նիկողոսյան  (ՀՖՖ փոխնախագահ, մարզական լրագրող)

11 - Հիրաչ Յագան («Երևանի Արարատ» ակումբի նախագահ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ)

12 - Պողոս Գալստյան («Արարատ Արմենիա» գլխավոր տնօրեն, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ)

13 - Արեն Մկրտչյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր)

14 - Ալբերտ Սարգսյան (Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ)

15 - Աննա Թադևոսյան (ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժնի պետ)

16 - Հասմիկ Ղարիբյան (ՀՖՖ մրցավար, ՖԻՖԱ-ի մրցավարի օգնական)

ՀՖՖ գործադիր կոմիտեի ձևավորումից ՀՖՖ նորընտիր նախագահը գործադիր կոմիտեի կազմից առաջարկելու է փոխնախագահի թեկնածու:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել Արմեն Մելիքբեկյանը, նա ստացել էր 13 ձայն, իսկ ՀՖՖ նախագահի մյուս թեկնածու Թովմաս Գրիգորյանի օգտին քվեարկել էր 7 պատվիրակ: