Կամչատկայում ամուսինը խեղդել է կնոջն ամսունությունից 10 օր անց
Ռուսաստանի Կամչատկայի մարզի Վիլյուչինսկ քաղաքի բնակչին կասկածում են սեփական կնոջ սպանության մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին:
Ինչպես հաղորդվում է, դեկտեմբերի 17-ին ընտանիքում վիճաբանություն է տեղի ունեցել տղամարդու՝ մեկ այլ կնոջ հետ նամակագրության պատճառով: Վիճաբանության արդյունքում ամուսինը խեղդել է կնոջը մետաղական լարով:
Ավելի ուշ՝ դեկտեմբերի 21-ին, վերջինս փորձել է ազատվել կնոջ դիակից Վիլյույ գետի մոտակայքում, սակայն նրան ձերբակալել են իրավապահ մարմինների աշխատակիցները:
Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի առաջին մասով: Տեղի լրատվամիջոցի տվյալներով՝ զույգն ամուսնությունը գրանցել էր դեկտեմբերի 7-ին:










