Սիրիայում զինյալները փորձել են գրոհել ռուսական «Խմեյմիմ» ավիաբազան

23:56 • 23.12.19

Սիրիայում զինյալները փորձել են գրոհել ռուսական «Խմեյմիմ» ավիաբազան: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ մայոր Յուրի Բորենկովը:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ մայրամուտից հետո: Նրա խոսքով՝ ահաբեկիչները հարձակման ժամանակ անօդաչու թռչող սարքեր են կիրառել: 

Բորենկովն ընդգծել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը երկու անօդաչու են հայտնաբերել և ոչնչացրել, որոնք ավիաբազայի ուղղությամբ էին շարժվում հարավարևելյան շրջանից:

Գեներալ մայորի խոսքով՝ կատարվածի հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չեն գրանցվել: