ԱՄՆ-ում շղթայական ավտովթարի հետևանքով իրար է բախվել 69 մեքենա. կան տասնյակ տուժածներ (լուսանկարներ)
ԱՄՆ Վիրջինիա նահանգում նախօրեին` դեկտեմբերի 22-ին, մառախուղի և մերկասառույցի պատճառով իրար է բախվել 69 մեքենա, որի հետևանքով տուժել է 51 մարդ, հայտնում է նահանգային ոստիկանությունը Twitter սոցիալական կայքի իր էջում:
Ոստիկանների տեղեկություններով` տուժածներից 11-ը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մնացած տուժածների վնասվածքներն աննշան են: Մահվան դեպք չի գրանցվել:
Մասսայական ավտովթարը արգելափակել է մայրուղու շարժը, սակայն այժմ ճանապարհը մաքրվել է, և երթևեկությունը վերականգնվել է:




UPDATE: #VSP investigation continues into I64 #York County crashes. 69 vehicles w/51 transported to region hospitals. Most injuries minor; 11 serious. No life-threatening or fatalities reported. Fog & ice causative factors. TY @VaDOTHR @jccpolice @YorkPoquosonSO & 7 #fire depts. pic.twitter.com/64aupQtPf3
— VA State Police (@VSPPIO) December 22, 2019










