Նոր Զելանդիայում հրաբխի ժայթման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի (լուսանկարներ)

13:02 • 23.12.19

Նոր Զելանդիայի Ուայթ Այլենդ կղզում հրաբխի ժայթման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, գրում է The Guardian-ը:

Ոստիկանության հրապարակած կարճ հաղորդագրության մեջ ասվում է, որ կիրակի երեկոյան Միդլմորի հիվանդանոցում մահացել է հրաբխի հետևանքով 19-րդ զոհը: Նրա անունը դեռևս չի հրապարակվում։

Դեկտեմբերի 9-ին հրաբխի ժայթքման ժամանակ կղզում 47 մարդ է եղել: Մի մասը գտնվել է հրաբխային խառնարանում: Երկու տասնյակից ավելի մարդ ծանր այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

Աղբյուրը գրում է, որ ուղղաթիռի օդաչուները վիրավորներին օգնել են ժայթքումից անմիջապես հետո լքել կղզին, սակայն արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները դեպքից միայն 4 օր անց են վերադարձել կղզի՝ պատճառաբանելով, որ տեղանքը չափազանց վտանգավոր է:

Հաղորդվում է, որ զոհվածներից շատերը ավստրալացի զբոսաշրջիկներ էին, որոնք ճանապարհորդում էին Royal Caribbean Ovation of the Seas զբոսանավով: 

Նոր Զելանդիայի իշխանությունները հետաքննում են աղետի հանգամանքները։

 

Image result for New Zealand volcano eruption: death toll rises to 19

Image result for New Zealand volcano eruption: death toll rises to 19

Image result for New Zealand volcano eruption: death toll rises to 19