Նոյեմբերյանի ոստիկանները «ՍԿՍ» և «ՏՕԶ» տիպի հրազեններ և ինքնաձիգի փամփուշտներ են հայտնաբերել (տեսանյութ)

22:32 • 23.12.19

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 21-ին Կողբի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու տանը հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք։

Մասնավորապես, գործարանային համարով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազեն, դարձյալ գործարանային համարով «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան ու ինքնաձիգի 7․62 մմ տրամաչափի 17 փամփուշտ։

Հայտնաբերված զենք-զինամթերքը առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։