Դամասկոսը հրթիռային հարձակման է ենթարկվել. հրթիռներն արձակվել են գրավյալ տարածքներից (լուսանկար)
Սիրիայի հակաօդային պաշտպանությունը մայրաքաղաք Դամասկոսի վրա կատարված հրթիռային հարձակմանը հակահարված է տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն` Դամասկոսում տեղական ժամանակով մոտավորապես 23:15-ին (Երևանի ժամանակով 01:15-ին) երկու հզոր պայթյուն է եղել:
«Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հակահարված է տվել Դամասկոսի վրա հրթիռային հարձակմանը, հրթիռներն արձակվել են գրավված տարածքներից»,- հայտնել է Ikhbariya հեռուստաալիքը:
Նշվում է նաև, որ հրթիռներից մեկն ընկել է Աքրաբա շրջանի վրա, որը Դամասկոսից 20 կմ հարավ-արևելյան մասում է գտնվում:











