ՌԴ-ում երիտասարդը ներկայացել է որպես ազգային անվտանգության գործակալ և փորձել «գաղտնիք» հայտնել Պուտինին
Դեկտեմբերի 22-ին Մոսկվայի Կարմիր հրապարակից հոսպիտալացրել են Տյումեն քաղաքի բնակչի, որը փորձել է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է «Московский комсомолец» պարբերականը:
Քսանութամյա երիտասարդը վստահեցրել է, որ ինքն ազգային անվտանգության գործակալ է և պետք է գաղտնիք հայտնի նախագահին: Նրան հիվանդանոց ուղարկել են զառանցանքի նշանների համախտանիշով:
Պարբերականը նշել է նաև, որ երիտասարդը գրանցված է եղել ուկրաինական «Միրոտվորեց» կայքի ցուցակներում, որում ընդգրկված են մարդիկ, որոնց մուտքն Ուկրաինա արգելված է քաղաքական պատճառներով:










