Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և նրա տեղակալը աշխատանքից ազատվելու դիմում են գրել. Factor.am

22:19 • 23.12.19

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ  Սամվել Հարությունյանը  եւ նրա տեղակալ Վարդան Սահակյանն աշխատանքից ազատվելու դիմում են գրել, տեղեկացնում է Factor.am–ը։

«Գիտեք, երևի չարժի պատճառներ նշել։ Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի։ Վերջին հաշվով՝ տարիքով մեծ եմ բավականին»,- Factor.am–ի հետ զրույցում ասել է Սամվել Հարությունյանը։

Հարցին, թե որն է եղել իր տեղակալի՝ 60 ամյա Վարդան Սահակյանի հրաժարականի պատճառը, Հարությունյանը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։