ԱՄՆ-ում հաճախորդը կրակել է վարսավիրի վրա՝ 13-ամյա որդու սանրվածքի պատճառով

17:52 • 23.12.19

ԱՄՆ Տեխաս նահանգում իրավապահ մարմինների աշխատակիցները փնտրում են վարսահարդարին հրազենային վիրավորում հասցրած տղամարդուն:

Ինչպես հաղորդում է CNN-ը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Իրավապահների տեղեկություններով՝ կատարվածի պատճառը եղել է կրակողի 13-ամյա որդու սանրվածքը:

Հաղորդվում է, որ հաճախորդը տուն է գնացել, հետո վերադարձել: Երեխայի սանրվածքն ուղղել են անվճար, սակայն դրանից հետո ընդհարում է տեղի ունեցել, որի հետևանքով հաճախորդը կրակել է վարսավիրին:

Վերջինիս վիրավոր գտել են գեղեցկության սրահում: Նրա վիճակը կայուն է գնահատվում:

Շերիֆի գրասենյակից հայտնել են, որ կասկածյալը սևամորթ տղամարդ է, ով սեդանով հեռացել է դեպքի վայրից: