Թուրքիան ծով է իջեցրել սեփական արտադրության առաջին սուզանավը

12:52 • 23.12.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ կայացած միջոցառման ժամանակ ծով է իջեցվել սեփական արտադրության առաջին սուզանավը, տեղեկացնում է cnnturk.com կայքը:

Նավը, որ կրում է «Piri Reis» անվանումը, ունի 68մ երկարություն և կարող է ջրի տակ մնալ 50 օր: Սուզանավը նախատեսված է 40 հոգանոց անձնակազմի համար:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր «Նոր տեսակի սուզանավեր» ծրագրի մասին, որի շրջանակներում նախատեսվում է արտադրել 7 սուզանավ:

Տեղեկությունների համաձայն, Hizirreis կոչվող երկրորդ սուզանավը տեխնիկական համալրման փուլում է, իսկ 3-րդ և 4-րդ սուզանավերի պատրաստումն արդեն սկսվել է:

Նույն միջոցառման ժամանակ տրվել է նաև 5-րդ սուզանավի կառուցման ընթացքի սկիզբը:

Բոլոր 7 սուզանավերի արտադրությունը նախատեսված է ավարտել 2027թ.: