Ուրալում դատարանը արդարացրել է երեխային պատուհանից դուրս նետած տղամարդուն

16:31 • 23.12.19

Սևերոուրալսկի քաղաքային դատարանը արդարացրել է տեղացի բնակչին, որը նորածին երեխային  պատուհանից դուրս էր նետել և մեղադրվում էր սպանության փորձի համար:

Ինչպես նշում է РИА Новости-ն, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 6-ի երեկոյան ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդն առաջին հարկի պատուհանից դուրս էր նետել իր ծանոթուհու՝  2019թ. մարտին ծնված երեխային: Դեպքը տեղի էր ունեցել մոր բացակայության պահին. կինը խանութ էր գնացել՝ երեխային թողնելով հյուրի մոտ:

Բարեբախտաբար, դուրս նետված երեխային հասցրել է ձեռքով բռնել այդտեղով անցկող մի մարդ:

«Դեկտեմբերի 10-ին Սևերուրալսկի քաղաքային դատարանը հրապարակեց դատավճռի օպերատիվ մասը, ըստ որի՝ տեղացի բնակիչը արդարացվել է ... ամբաստանյալի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Մեղադրող կողմը չի համաձայնել դատավճռի հետ, ենթադրելով, որ դատարանի եզրակացությունները չեն համապատասխանում քրեական գործի հանգամանքներին, ինչպես նաև նշել է դատավարության ժամանակ օրենքի էական խախտումների մասին»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է նաև, որ դատախազությունից բացի, դատարանի որոշումը բողոքարկել է նաև երեխայի օրինական ներկայացուցիչը: