Բելառուսում առգրավվել է երկրի պատմության մեջ հերոինի ամենախոշոր խմբաքանակը

10:11 • 24.12.19

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում իրավապահներն առգրավել են երկրի պատմության մեջ հերոինի ամենախոշոր խմբաքանակը՝ գրեթե 550 կգ: Այդ մասին հաղորդում է Բելառուսի ներքին գործերի նախարարությունը:

Ոստիկանությունը ձերբակալել է երեք տղամարդու և մեկ կնոջ: Հաղորդվում է, որ նրանք Միջերկրական ծովի երկրներից մեկի քաղաքացիներ են:

Հանցագործները պահեստ են վարձել Մինսկի գործարանային շրջանում, որի պատի մեջ թմրանյութի թաքստոց է եղել:

ՆԳՆ-ի տվյալներով՝ հանցավոր խմբավորումը Բելառուսում տարանցիկ կետ է կազմակերպել՝ Աֆղանստանից Եվրամիության երկրներ հերոին մատակարարելու համար: