Կենտրոն ՀԸ-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

19:46 • 24.12.19

Այսօր «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրությունը հայտարարություն էր տարածել՝  լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։

Թե ինչ ընթացք է տրվել հրապարակմանը՝ Tert.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց.«Նշված միջադեպով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում»։

Հիշեցնենք, որ այսօր Հովտաշատում աշխատանքային գործունեության ժամանակ, ըստ «Կենտրոն» ՀԸ-ի տարածած հաղորդագրության՝ հարձակում է տեղի ունեցել իրենց գործընկերների նկատմամբ: Մասնագիտական գործունեությունն իրականացնելիս՝ որոշ անձինք բռնություն են կիրառել լրագրողի նկատմամբ՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքը: