Վարչապետը ՀՖՖ նորընտիր նախագահի հետ քննարկում է ֆուտբոլի զարգացման հեռանկարները (տեսանյութ)

14:34 • 24.12.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։ 

«Շնորհավորում եմ Արմեն Մելիքբեկյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Քննարկում ենք մեր երկրում ֆուտբոլի զարգացման հեռանկարները»,– ասվում է վարչապետի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

Հանդիպման մանրամասները՝ տեսանյութում։