Խոսքի ազատությունը չպետք է սահմանափակվի քաղաքական որևէ դրդապատճառներով. «Մեդիա պաշտպան»-ը՝ «5-րդ ալիք»-ի սեփականատեր Ա. Թավադյանի ձերբակալման մասին

21:19 • 24.12.19

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մամուլից տեղեկացավ, որ ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի տնօրեն Արմեն Թավադյանը։

Զերծ մնալով իրավական գնահատականներից` «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է իրավապահ մարմիններին մանրամասն ուսումնասիրել և ներկայացնել հանրությանը կատարվողը։

Կան բազմաթիվ բացթողումներ, որի հետևանքով այս քայլը կարող է դիտարկվել որպես հերթական ճնշում մեդիաոլորտի նկատմամբ։ Խոսքի ազատությունը չպետք է սահմանափակվի քաղաքական որևէ դրդապատճառներով: