Կանադայի արևմտյան ափին միանգամից 2 երկրաշարժ է գրանցվել

00:53 • 24.12.19

Կանադայի արևմտյան ափին երկուշաբթի միանգամից 2 երկրաշարժ է գրանցվել, այս մասին հաղորդում է ԱՄՆ օդերևութաբանական ծառայությունը, գրում է РИА Новости-ն:

Առաջին, մոտ 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 19:13-ին (երևանյան ժամով՝ 23:13): Ցնցումների էպիկենտրոնը Խաղաղ օվկիանոսում է՝ կանադական Պորտ Հարդի բնակավայրից մոտ 170 կմ հեռավորության վրա:

Ժամում երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը 6.0 բալ է եղել, գրանցվել է տեղի ժամանակով 19:49-ին: Էպիկենտրոնը եղել է Խաղաղ օվկիանոսում՝ կանադական Պորտ Հարդի բնակավայրից 175 կմ, իսկ արևմտյան խոշորագույն քաղաք Վանկուվերից 500 կմ հեռավորության վրա:

Հնարավոր զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվել: