Հրապարակվել է մարդու հիմնարար ազատությունների վարկանշային աղյուսակը. Հայաստանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը տարածաշրջանում
Հրապարակվել է Մարդու հիմնարար ազատությունների 2019 թվականի վարկանշային աղյուսակը, որի համաձայն Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել տարածաշրջանում:
Աղյուսակը կազմելիս հաշվի է առնվում անձնական, քաղաքացիական և տնտեսական ազատությունները: Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականն ընդհանուր ցանկում:
Հայաստանը գտնվում է 54-րդ հորիզոնականում: Հարևան երկրներից Ադրբեջանը զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 122-րդ, Իրանը՝ 154-րդ:
Առաջին տեղերը վարկանշային աղյուսակում զբաղեցրել են Նոր Զելանդիան, Շվեյցարիան, Հոնկոնգը, իսկ վերջին տեղերը՝ Եմենը, Վենեսուելան և Սիրիան:










