Ավստրալիայում առևտրի կենտրոնի այցելուները հոսպիտալացվել են՝ նվերների համար ծագած հրմշտոցի հետևանքով (տեսանյութ)

17:59 • 24.12.19

Ավստրալիայի խոշորագույն քաղաքում՝ Սիդնեյում տեղակայված Westfield Parramatta առևտրի կենտրոնում այցելուները տուժել են հրմշտոցից, երբ փորձել են բռնել փուչիկները, որոնց մեջ նվերներ են եղել: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Առևտրի կենտրոնը կազմակերպել էր սուրբծննդյան շոու, որի ավարտին բաժանվել են փուչիկներ, որոնց մեջ մրցանակներ են տեղադրված եղել:

Փուչիկների համար հրմշտոց և կռիվ է սկսվել, որի հետևանքով մարդիկ վնասվածքներ են ստացել: 12 այցելուի տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել, ևս 5-ը հոսպիտալացվել են:

Հոսպիտալացված այցելուներից երեքը հեմատոմայից բացի ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանք բողոքել են մեջքի ցավից, սրտխառնոցից և գլխապտույտից: