Կիևում հարբած կին թոշակառուի պատճառով խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել, կան տուժածներ (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Դնեպրովսկի շրջանում խոշոր վթար է տեղի ունեցել: 67-ամյա հարբած կնոջ վարած Mitsubishi ASX մեքենան բախվել է Toyota-ի, Renault-ի, այնուհետև հարվածել «Բոգդան» ավտոբուսին: Վթարի հետևանքով վեց մարդ է հոսպիտալացվել, հայտնում է kiev.informator.ua կայքը:
Renault մեքենայի կին վարորդի խոսքով` նա մեքենայով անցնելիս է եղել Սվերստյուկի փողոցով, երբ Mitsubishi մեքենան իրեն հանդիպակաց է եկել, այնուհետև, բախվելով իր մեքենային, փորձել է հեռանալ և պտույտի պահին հարվածել «Բոգդան» տրանսպորտային միջոցին:
Այս բախումից հետո Mitsubishi մեքենայի կին վարորդն արդեն չի կարողացել շարունակել ճանապարհը, քանի որ այն լուրջ վնասվել է: Ավտոբուսի վեց ուղևոր վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել է:
Mitsubishi-ի 67-ամյա վարորդը պատահարի հետևանքով չի տուժել: Ինչպես իրավապահներն են հայտնում, նա հարբած է եղել: Կինը ստուգում է անցել Dragger սարքի միջոցով, որը ցույց է տվել 2,20 պրոմիլե, որը 11 անգամ գերազանցում է թույլատրելի չափաքանակը:
Նրան տեղափոխել են նաև բժշկական հետազոտության՝ արյան մեջ ալկոհոլի առկայությունը պարզելու համար:
Տեղում աշխատել են ոստիկաններ, բժիշկներ և օպերատիվ-քննչական խումբ:
Դեպքի մանրամասները պարզվում են:
















