Սերբիայում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն. երկրի առաջնորդը ժամկետներ է հայտնել
Սերբիայում խորհրդարանական հերթական ընտրությունները կանցկացվեն 2020-ի ապրիլի 26-ից մայիսի 3-ը: Այս մասին երկուշաբթի «Օ2» հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, գրում է ТАСС-ը:
«Ես ենթադրում էի, որ ընտրությունները կանցկացվեն մարտի 22-ին կամ նույնիսկ մարտի 15-ին, բայց վարչապետ Անա Բռնաբիչն ինձ խնդրեց հետաձգել դրանք, այսպիսով ընտրությունները կանցկացվեն ապրիլի 26-ին կամ մայիսի 3-ին»,- ասել է երկրի նախագահը:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Վուչիչը հայտնել էր, որ Սերբիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2020-ի մարտին կամ ապրիլին: Մինչ այդ չէր բացառվում արտահերթ ընտրությունների անցկացումը: Վուչիչը խոստացել էր անմիջապես ընտրությունների օր նշանակել, եթե դա պահանջեր ընդդիմությունը:










