«5-րդ ալիք»-ը պրոֆեսիոնալ լրատվությամբ է զբաղվում, ասում է այն, ինչն իրենց քիմքին հաճելի չէ, և չի լռելու մինչև այն պահը, երբ կփակեն. «5-իդ ալիք»-ի գործադիր տնօրեն. ArmDaily.am
Կարծում եմ՝ «5-րդ ալիքն» այստեղ մեծ դերակատարություն ունի: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է «5-իդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությանը:
«Գործողությունները նաև «Թիվի 5»-ի դեմ են: Կարծում եմ՝ «5-րդ ալիքն» այստեղ մեծ դերակատարություն ունի: Ով Ռոբերտ Քոչարյանի մասին մի բան է ասում, միանգամից ֆեյքերի բանակին և նրանց սպասարկու լրատվամիջոցներին քսի են տալիս նրանց վրա: «5-րդ ալիքը» զուտ պրոֆեսիոնալ լրատվությամբ է զբաղվում, ասում է այն, ինչն իրենց քիմքին հաճելի չէ»,-ասել է Հարությունյանը և հավելել. «Երբ Ոստիկանությունը պտտացրեց այս խայտառակ տեսանյութը, ես վստահ էի, որ հաջորդ հարվածը լինելու է դեպի մեզ: Բայց մենք չենք լռելու, մինչև այն պահը, երբ մեզ կփակեն»,-ասել է «5-իդ ալիքի» գործադիր տնօրենը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:










