Ռուս հեռուստահաղորդավարուհի Լեռա Կուդրյավցևան շտապ վիրահատության է ենթարկվել

10:22 • 24.12.19

Ռուս հեռուստահաղորդավարուհի Լեռա Կուդրյավցևան շտապ վիրահատության է ենթարկվել կրծքագեղձի իմպլանտը հեռացնելու նպատակով, այս մասին աստղը հայտնել է Instagram սոցիալական կայքի իր էջում:

Կուդրյավցևայի խոսքով` իմպլանտները տեղադրվել են 15 տարի առաջ:

Վերջերս արված բժշկական հետազոտության ժամանակ բժիշկները պարզել են, որ դրանցից մեկը պատռվել է և արտահոսում է` չնայած որ դրանց համար ամբողջ կյանքի երաշխիք էր տրվել:

Հեռուստահաղորդավարուհու խոսքով` բժիշկները որոշում են կայացրել շտապ վիրահատություն կատարել` հեռացնելով պարկուճով իմպլանտները և առանձնացելով սիլիկոնը հյուսվածքներից:

Ներկայում աստղը հիվանդասենյակում է և գտնվում է վիրաբուժական միջամտությունից հետո վերականգնման փուլում:

 
 
 
View this post on Instagram

A post shared by KUDRYAVTSEVA LERA (@leratv) on