«Ես Պուտինի հետևակային զինվորն եմ». Կադիրով (տեսանյութ)
Ամանորի նախաշեմին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեծ հարցազրույց է տվել «Москва 24» հեռուստաալիքի «Կարևոր անձ» հաղորդմանը:
Հաղորդավարը նրան տվել է մի հարց, որն իր զրուցակիցներին սովորաբար տալիս է Յուրի Դուդը. «Պուտինը համակրելի՞ է»:
«Պուտինը միանգամայն համակրելի է: Եվ եթե ինձ հարցնեն, ես Պուտինի հետևակային զինվորն եմ, դրա համար էլ ես միշտ ասում եմ՝ ես պարտական եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին: Նա լինի նախագահ, թե շարքային, ես իմ ամբողջ կյանքով պարտական եմ մեկ մարդու՝ նախագահին՝ Վլադիմիր Պուտինին: Դրա համար էլ նրա նման երկրորդ համակրելին չկա»,-պատասխանել է Կադիրովը:
Ավելի վաղ Կադիրովը հայտարարել էր, որ Պուտինին այլընտրանք չկա, և ռուսաստանցիներին պետության այլ ղեկավարի մասին չարժի էլ մտածել: Չեչնիայում առաջարկել էին, որ Պուտինը ևս մի նախագահական ժամկետ մնա պետության ղեկավարի պաշտոնին:










