Խաբարովսկի երկրամասում Су-57 կործանիչը վթարի է ենթարկվել

11:47 • 24.12.19

Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասի Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Т-50 (Су-57) կործանիչը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Ինչպես գործակալությանը տեղեկացրել է ուժային կառույցների ներկայացուցիչը, ինքնաթիռը ռազմական չի եղել և պատկանել է տեղի Գագարինի անվան արտադրող գործարանին:

Դեպքը տեղի է ունեցել Ձյոմգիի օդանավակայնից 120 կմ հեռավորության վրա՝  շարժիչի ստուգման ժամանակ: Օդաչուն ինքնանետվել է, նրան վերցրել է Ми-8 ուղղաթիռը: Դեռևս հայտնի չէ, թե ինչ վիճակում է գտնվում օդաչուն:

Մասնագետները փնտրում են «սև արկղերը»: Տեղի ունեցածի հիմնական վարկածներն անսարքությունն ու օդաչուի սխալն են: