Երևանում բախվել են 33–ամյա վարորդի Opel-ը, 35-ամյա մոտոցիկլավարի մոտոցիկլը, հնդիկ մոտոցիկլավարը մահացել է, կա վիրավոր. Shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 33-ամյա Մնացական Բմբուլյանի վարած Opel մակնիշի 35 RT 047 համարանիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղացի, 35-ամյա Վիմալ Թանկի վարած «Դուկատի» մակնիշի 050 AA մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 33-ամյա Կարեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










