Ֆիլիպիններում կոկոսի գինուց 8 մարդ է մահացել, 300-ը հոսպիտալացվել է
Ֆիլիպինների Ռիզալ քաղաքում կոկոսի գինի խմելու հետևանքով ութ մարդ է մահացել: Սպիրտային խմիչքից ևս 300 մարդ է թունավորվել և հոսպիտալացվել` որովայնի շրջանում ցավի բողոքով, հայտնում է aljazeera.com կայքը:
Ոստիկանները հավաստիացնում են, որ բոլոր տուժածները միևնույն գինին են խմել: Տեղական իշխանություններն արգելել են ոչ պաշտոնապես տարածվող խմիչքի վաճառքը, որն այդ շրջաններում հատկապես մեծ պահանջարկ է ունենում Սուրբ Ծննդի ընթացքում: Նման գործընթացն իրականացվում է լրացուցիչ հետևանքներից խուսափելու համար:
Հիվանդանոցներում շատ բժիշկների հանգստից հետ են կանչել, որպեսզի վերջիններս հոգ տանեն հարյուրավոր հիվանդների մասին:
Բժիշկներից մեկ խոսքով` կոկոսի գինու ոչ պատշաճ խմորման պատճառով խմիչքում կարող է չափազանց մեծ քանակությամբ մեթանոլ` թունավոր սպիրտ գոյանալ, որը կարող է կուրության և նույնիսկ մահվան հանգեցնել:
Նշվում է, որ անցյալ տարի Ֆիլիպիններում ավելի քան 10 մարդ է մահացել կոկոսի գինուց, որի նմուշներում պետական կարգավորիչը մեթանոլի մեծ քանակություն է հայտնաբերել:










