Վայոց Ձորի մարզում «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով մոտ 100 մ՝ հայտնվել գետում
Դեկտեմբերի 23-ին, ժամ 23:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայրիկ Մ., ծնվ. 1994 թ.) Զառիթափ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով (մոտ 100 մ) հայտնվել «Փշոնք» գետում:
Հայրիկ Մ.-ն հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել: Ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:










