Սալոնիկում հրկիզել են թուրք դիվանագետի մեքենան

10:05 • 24.12.19

Դեկտեմբերի 23-ի առավոտյան Հունաստանի Սալոնիկ քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Թուրքիայի հյուպատոսարանում աշխատող դիվանագետներից մեկի մեքենան: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Նշվում է, որ հրկիզողները մեքենայի անիվների տակ պարաֆին են դրել և այրել այն:

Դեպքի վայր են ժամանել Սալոնիկի հրշեջ ծառայության աշխատակիցները և թույլ չեն տվել, որպեսզի կրակը տարածվի այլ տրանսպորտային միջոցների վրա:

Զոհեր և վիրավորներ չկան: Հունական ոստիկանությունը դեպքի առիթով հետաքննություն է սկսել: