Սիրիական բանակը հայտնել է Իդլիբում ավելի քան 40 գյուղ ազատագրելու մասին
Սիրիայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը երեքշաբթի օրը հայտարարել է Իդլիբ նահանգում իրականացված ռազմական գործողությունների արդյունքում ավելի քան 40 գյուղերի՝ ահաբեկիչներից ազատագրման մասին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ սիրիական հրամանատարությունը կոչ է արել խաղաղ բնակիչներին՝ հեռանալ գրոհայինների կողմից վերահսկվող բնակավայրերից: Նշվում է, որ նախորդ մի քանի օրվա ընթացքում զինվորականները 320 քառ. կմ տարածք են ազատագրել «Ջենհաթ ան-Նուսրայի» գրոհայիններից:
Ռազմարշավն Իդլիբում մեկնարկել է դեկտեմբերի 19-ին: Ազատագրված գյուղերի թվում կան ռազմավարական նշանակության կարևոր վայրեր, ինչպես օրինակ՝ Ջարջանազ գյուղը, որտեղ գրոհայինները վերահսկողություն են իրականացնում 2012-ից ի վեր:











