Կադիրովը հայտնել է, որ Չեչնիայում 3 նոր քաղաք կհայտնվի

11:30 • 24.12.19

ՌԴ կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ երկրի իշխանությունները մտադիր են Չեչնիայի երեք խոշոր բնակավայրի քաղաքի կարգավիճակ տալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք մտադիր ենք Նաուր, Նովոգրոզնի, Սերնովոդսկ բնակավայրերին քաղաքի կարգավիճակ տալ: Սակայն դա հնարավոր կլինի միայն որոշակի ցուցանիշների հասնելուց հետո: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, նոր քաղաքները բարենսատ ազդեցություն կունենան հանրապետության վրա»,- հայտարարել է Կադիրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Կուրչալոյը վերափոխվել էր քաղաքի, Չեչնիայում ևս 5 քաղաք կա` Գրոզնի, Գուդերմես, Արգուն, Ուրուս Մարթան և Շալի: