Հայրը տեսագրել է, թե ինչպես է վագրը փորձում հարձակվել իր որդու վրա (տեսանյութ)

23:29 • 24.12.19

Դուբլինի կենդանաբանական այգու փոքրիկ այցելուն վախեցել է, երբ վագրը, որին նա չէր նկատել, փորձել է մեջքից հարձակվել իր վրա:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, տղան լուսանկարվելիս է եղել ապակյա պատի ֆոնին, որից տեսարան է բացվում դեպի կենդանիների բնակմիջավայր, և չի նկատել, որ ապակուց այն կողմ իրեն է մոտենում գիշատիչ կենդանին:

Տղայի հայրն ավելի ուշ ևս մեկ տեսանյութ է հրապարակել սոցցանցում, որում երևում է, որ տղան վախեցած-նստած է, մինչդեռ վագրը կրկին պտտվում է նրա շուրջ, իսկ երեխայի ծնողներն ու մյուս հավաքվածներն զվարճանում են:

Սոցցանցի օգտատերերից շատերին դուր չի եկել վերաբերմունքը վանդակում փակված կենդանու նկատմամբ: