Սաուդյան Արաբիայում Հաշոգջիի գործով 5 մարդու մահապատժի են դատապարտել. ԱՄՆ-ում դա «կարևոր քայլ» են անվանել

06:28 • 24.12.19

Միացյալ Նահանգներում կարևոր քայլ են համարում Սաուդյան Արաբիայում լրագրող Ջամալ Հաշոգջիի սպանության գործով կայացրած դատավճիռները:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի դատարանը Հաշոգջիի գործով մեղադրվող 5 մարդու մահապատժի էր ենթարկել: Երկրի իրավապաշտպանները քննական գործընթացը թափանցիկ են անվանել:

«Մենք Հաշոգջիի սպանության համար պատասխանատվության կոչ ենք անում առաջին օրվանից: Այս վճռիները, ինչպես ես արդեն ասացի, կարևոր քայլ են այդ գործընթացում»,- Պետդեպարտամենտի բարձրաստիճան անդամի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:

Վերջինս նշել է, որ «այդ դատավճռիները սարսափելի հանցագործության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար կարևոր քայլ են դարձել»:

Թուրքիայում հայտնել են, որ դատավճիռը չի արդարացրել Անկարայի և միջազգային հանրության ակնկալիքները: