Բուրկինա Ֆասոյում ահաբեկիչների հարձակման հետևանքով 35 խաղաղ բնակիչ է զոհվել
Աֆրիկյան Բուրկինա Ֆասո պետությունում ահաբեկիչների հարձակման հետևանքով 35 խաղաղ բնակիչ է զոհվել, գրում է Reuters-ը՝ հղում անելով երկրի ղեկավար Ռոք Մարք Քրիստիան Կաբորեի հայտարարությանը:
Գործակալության հաղորդմամբ՝ Բուրկինա Ֆասոյի բանակը երկրի հյուսիսում ոչնչացրել է 80 զինյալի: Զինված բախումների հետևանքով զոհվել են ոչ միայն խաղաղ բնակիչներ, այլև ուժային գերատեսչությունների 7 աշխատակից:
Ի պատասխան ահաբեկիչների հարձակման՝ երկրի բանակն ու ոստիկանությունը պատասխան կրակ են բացել՝ հաջողությամբ կասեցնելով հարձակումը:










