Վրաստանի տարբեր շրջաններում անտառային հրդեհներ են սկսվել

03:54 • 25.12.19

Վրաստանի տարբեր շրջաններում անտառային հրդեհներ են սկսվել: Այս մասին տեղեկացնում է երկրի ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունը, գրում է РИА Новости-ն:

Նշվում է, որ երեքշաբթի հրդեհի 10 ակտիվ օջախ է գրանցվել, իսկ դրանց բռնկման պատճառ է նշվում չոր եղանակը:

Գերատեսչությունը հաղորդել է, որ անտառային հրդեհների տարածման վտանգ դեպի բնակելի տարածքներ չկա: Չնայած դրան նշվում է, որ Օրմոցի գյուղի մոտակայքում բռնկված հրդեհն առավել մասշտաբային է: Այստեղ այս պահի դրությամբ 40 հրշեջ փորձում է մարել կրակը:

 

Նշվում է նաև, որ արդեն առավոտյան հրշեջների թիվը կաճի մինչև 200: