Հոնկոնգում ցուցարարները Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին դուրս են եկել ցույցերի և ավերել են Starbucks սրճարանը (լուսանկարներ)

11:44 • 25.12.19

Հոնկոնգում դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին, հարյուրավոր ցուցարարներ քաղաքի մի քանի առևտրի կենտրոնների մոտ դուրս են եկել չարտոնված ցույցերի, գրում է The Guardian թերթը:

Առևտրի կենտրոններում ցուցարարներն անձրևանոցներ և այլ առարկաներ են նետել ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք ի պատասխան մահակներով ծեծել են ցուցարարներին: Ըստ հաղորդման՝ նրանցից մեկը նույնիսկ զենք է պարզել ցուցարարների վրա, սակայն չի կրակել:

Նշվում է, որ Peninsula հյուրանոցի մոտ ցույցերը քաոսի ու անկարգությունների են վերածվել: 

Մոտ 100 ցուցարար Mira Place առևտրի կենտրոնում ներխուժել է Starbucks սրճարան և մեծ վնասներ հասցրել: Սրճարանների ցանցը ցուցարարների զայրույթի առարկան է դարձել այն բանից հետո, երբ Maxim's Caterers ընկերության հիմնադրի դուստրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում դատապարտել է ցուցարարներին:

Հաղորդվում է, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

«Շատ մարդիկ գնումներ են կատարում, ուստի լավ հնարավորություն է մեր ուղերձը նրանց փոխանցելու համար: Մենք պայքարում ենք ազատության համար, մենք պայքարում են մեր ապագայի համար»,- ասել է 18-ամյա ցուցարարներից մեկը:

Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:

 

Image result for Hong Kong police fire teargas to disperse Christmas Eve protests

Image result for Hong Kong police fire teargas to disperse Christmas Eve protests

Image result for Hong Kong police fire teargas to disperse Christmas Eve protests

Image result for Hong Kong police fire teargas to disperse Christmas Eve protests

Image result for Hong Kong police fire teargas to disperse Christmas Eve protests