26-ամյա երիտասարդը Երևան-Մեղրի ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդուն, որը հիվանդանոցում մահացել է
14:51 • 25.12.19
Դեկտեմբերի 24-ին, ժամը 22։29-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136-րդ կմ-ին Ռոման Թ.-ն (ծնված 1993 թ.) «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կամո Մ.-ին (ծնված 1960 թ.), ով տեղափոխվել է Վայքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Placeholder










