«Աստված շարունակում է սիրել բոլորիս, նույնիսկ մեզնից ամենավատերին». Հռոմի Ֆրանցիսկոս պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կեսգիշերին պատարագ է մատուցել՝ ասելով, որ Հիսուսի ծննդյան տոնակատարությունը մարդկությանը հիշեցնում է, որ «Աստված շարունակում սիրել մեզ բոլորիս, նույնիսկ մեզնից ամենավատերին», գրում է The Guardian-ը:
Հռոմի պապը Սուրբ Ծննդյան նախօրեին Վատիկանում հավաքված բազմությանը դիմել է հետևյալ խոսքերով. «Դուք կարող եք սխալ մտքեր ունենալ, կարող եք լիակատար խառնաշփոթ ստեղծել, բայց Տերը շարունակում է սիրել ձեզ»:
Հաղորդվում է, որ պատարագի մասնակիցների թվում եղել են երեխաներ՝ այդ թվում Վենեսուելայից, Իրաքից և Ուգանդայից: Դա կաթոլիկների առաջնորդի ակնհայտ ժեստն է՝ ի պաշտպանություն փախստականների:
Հռոմի պապն իր խոսքում անդրադարձել է նաև հոգևորականության շրջանում չարաշահումներին և ֆինանսական սկանդալներին:
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, սխալ է: Ինչ խնդիրներ էլ լինեն աշխարհում, դրանք այլևս արդարացում չեն ունենա»,- հայտնել է Հռոմի պապը:










