Վանում 15 օրով արգելել են հանրահավաքները, բողոքի ցույցերն ու մամուլի ասուլիսները

09:40 • 25.12.19

Ներկայիս Թուրքիայում Վանի նահանգապետարանը 15 օրով արգելել է բոլոր տեսակի հանրահավաքները, բողոքի ակցիաներն ու մամուլի ասուլիսները: Այս մասին տեղեկացնում է yurtgazetesi.com կայքը:

Նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ազգային անվտանգությունն ապահովելու, անվտանգության և հասարակական կարգը պահպանելու, հանցագործությունները կանխելու և հասարակության հիմնարար իրավունքները պաշտպանելու նպատակով մեր նահանգի տարածքում, Սահմանադրությանը համապատասխան, դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, նստացույցերը, մամուլի ասուլիսները, բողոքի ակցիաները, ստորագրահավաքները, հացադուլները և նմանատիպ բոլոր ակցիաները»:

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ արգելքը գործում է «ահաբեկչական կազմակերպությունների ծրագրերը տապալելու, քաղաքացիների կյանքի և ունեցվածքի անվտանգությունն ապահովելու նպատակով»: