Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

14:49 • 25.12.19

Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլի նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն՝ հղում անելով IRIB հեռուստառադիոընկերությանը:

Նախնական տվյալների համաձայն՝ կործանված ինքնաթիռն Արդաբիլի նահանգի ռազմական բազայից դուրս եկած МиГ-29-ն է:

IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով՝ օդաչուն մահացել է:

Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում: